Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Աշոտյան. Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց

Աշոտյան. Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց
30.04.2018 | 20:06

Մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, բայց դա չանենք մեկը մյուսի հաշվին, խորհրդարանում պատասխանելով Արմեն Աշոտյանի՝ Եվրամիության հետ հետագա հարաբերություններին վերաբերող հարցին՝ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ ուղղությամբ պոտենցիալը ճշգրիտ և ամբողջությամբ չի օգտագործված և դա մենք կփորձենք անել», - ասաց Փաշինյանը։ Աշոտյանը հիշեցրեց ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից մի քանիսը. «Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին ասում էիք, թե ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է. գազը կանջատեն, թուրքերին բաց կթողնեն մեր վրա», «ԵԱՏՄ-ն Հայաստանին բացի վնասից ոչ մի օգուտ չի բերել», «ԵԱՏՄ անդամակցումից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել»։ Եզրափակելով, Արմեն Աշոտյանն ասաց. «Կարծում եմ, երբ Հայաստանի ընտրված վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տալիս և ասաց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, այս բոլոր այդ հարցերի պատասխանը կարելի էր փակել, ասելով, որ այս դեպքում Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց»:

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ